ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

ԻՊ-ը Սիրիայում և Իրաքում կորցրել է գրաված տարածքների 95 %-ը

ԻՊ-ը Սիրիայում և Իրաքում կորցրել է գրաված տարածքների 95 %-ը
16.11.2017 | 14:35

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը տարածել է հայտարարություն, համաձայն որի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն Իրաքում և Սիրիայում կորցրել է իր վերահսկողության տակ գտնվող տարածքների 95 %-ը:


ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի գործողությունների արդյունքում ավելի քան 7,5 մլն մարդ ազատվել է իսլամիստ գրոհայինների իշխանությունից:
ԱՄՆ նախագահի՝ ԻՊ-ի պայքարի դեմ հարցով հատուկ բանագնաց Բրետ Մաքգերկը մանրամասնել է, որ 2,6 մլն իրաքցի արդեն վերադարձել է իրենց տները:
Նա ընդգծել է, որ ԻՊ-ին չի հաջողվել անգամ մեկ մետր հող վերադարձնել կորցրած տարածքներից: Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն այնքան ժամանակ չի հեռանա Սիրիայից, քանի դեռ ԻՊ-ը վերջնականապես չի ջախջախվել:

Դիտվել է՝ 2509

Մեկնաբանություններ